19:01 26 մարտի, 2021Երգչուհի Բրիթնի Սփիրսի փաստաբանը՝ Սեմյուել Ինգհեմը, պահանջել է փոխել երգչուհու ներկայիս խնամակալին՝ նրա հորը՝ Ջեյսմի Սփիրսին՝ նրա փոխարեն նշանակելով նրա ժամանակավոր խնամակալ Ջոդի Մոնթգոմերին, հայտնում է Variety-ն։
Դառնալով մշտական խնամակալ՝ Մոնթհոմերին կկարողանա վերահսկել Բրիթնի Սփիրսի բուժումը, շփվել արտիստի բժիշկների հետ, վերահսկել նրա անվտանգությունն ու այցելուների քանակը։ Բաց այդ՝ երգչուհին կկարողանա ծանոթանալ դատարանի որոշմանը։
Ջեյմի Սփիսրը 2008թ․-ին իրավունք է ստացել զբաղվել երգչուհու ֆինանսներով ու սահմանափակել նրա շփման շրջանակը։ Դատարանը նման որոշում է կայացրել արտիստի առողջական վիճակի պատճառով։ 2019թ․-ին խնամակալությունը փոխանցվել է երգչուհու անձնական մենեջերին։
2020թ․-ի օգոստոսին Բրթնի Սփիրսը դիմել է Կալիֆոռնիա նահանգի դատարան՝ խնդրելով իր հորը զրկել խնամակալի կարգավիճակից, սակայն անարդյունք։
Լուսանկարը՝ Facebook