Ռիհաննան հայտարարել է նոր երգի թողարկման մասին. 5 տարվա ընդմիջումից հետո

22:02   26 մարտի, 2021

Ռիհաննայի վերջին՝ Anti-ի ալբոմը, որը նա թողարկել է 2016-ին, արդեն 5 տարի չի լքում հեղինակավոր չարթերը։ Բայց, չնայած այն հանգամանքին, որ երկրպագուները դեռ ուրախ են լսել Talk That Talk, Work եւ Bitch Better Have My Money հիթերը, նրանք վաղուց արդեն երազում են նոր ձայնասկավառակի թողարկման մասին։ Նախօրեին Ռիհաննան վերջապես խոսեց նոր երգի թողարկման մասին։ Եվ հնարավոր է, որ նրա թողարկումն արդեն շուտով տեղի ունենա։

33-ամյա երգչուհին Instagram-ում հրապարակել է մի գրառում, որում շնորհակալություն է հայտնել երկրպագուներին եւ իր թիմին Anti-ի տրիումֆի համար (սա պատմության մեջ առաջին ալբոմն է, որը ձայնագրվել է սեւամորթ արտիստուհու կողմից, որը Billboard 200-ում է արդեն 5 տարի): «Շնորհակալ եմ բարձրյալին այն բանի համար, որ ես հավատարիմ կողմնակիցներ ունեմ։ Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս դարակազմիկ իրադարձության մեջ։ Շնորհակալություն իմ թիմին», - գրել է Ռիհաննան։ Մեկնաբանություններում երկրպագուներից մեկն առաջարկել է ռեկորդը նշել նոր երգի թողարկմամբ: «Կարծում եմ, իրոք, պետք է դա անել շուտով», - ասել է երգչուհին: «Ճիշտ է, ընդամենը մեկը», - հավելել է նա։

   

   



© NEWS.am STYLE