21:39 26 մարտի, 2021Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ շապիկ է կրում ու արձակել է ուղիղ հարդարված մազերը։ Մարիամն արտահայտիչ շպարով է ու լինզաներ է կրում։ «Ինձ աննշան դետալն անգամ փոխում է: Լինզաների սիրահար չեմ, զուտ հետաքրքրության համար»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհին՝ հարցնելով հետեւորդների կարծիքը։

Օրերս տեղադրված լուսանկարում դերասանուհին ոճային կերպարում էր․ կրում էր սեւ տաբատ, վարդագույն պիջակ, սպորտային կոշիկներ։ Դերասանուհին արձակել էր ուղիղ հարդարված վարսերը, նախապատվություն տվել առօրյա ու նուրբ շպարին։ Հրապարակմանը կից Մարիամը գրել էր․ «Գյումրիում առաջին անգամ էի, բայց ոչ վերջին։ Սիրեցի՝ շատ»։