Ինչպես 2021 թվականին ոճային ձեւով կրել բաճկոնը. 10 օրինակ, երբ այն փրկում է կերպարը (ֆոտո)

13:49   28 մարտի, 2021

Երբեմն մի փոքր դետալից է կախված այն, թե ինչպիսի տեսք կունենա ընդհանուր կերպարը։ Այդպիսի իր է հանդիսանում նաեւ բաճկոնը։ Այս նյութում մենք կպատմենք, թե ինչպես կարող է այն օգնել համալրել կերպարը, ինչպես այն ճիշտ կրել, որպեսզի ոճային ու թարմ տեսք ունենալ։

Նեղ տաբատով/լեգինսներով

Անշուշտ, դուք գիտեք, որ նեղ տաբատներն ու ջինսերն այլեւս նորաձեւության սիրահար կանանց ֆավորիտները չեն, դրանց փոխարինեցին ուղիղ եւ լայն մոդելները: Սակայն, միեւնույն է սկինի շարունակում են կրել․ շատ աղջիկներ դրանք համարում են հարմարավետ, ինչպես նաեւ գնահատում են կազմվածքն ընդգծելու դրանց «ունակությունը»։ Եթե դու կիսում ես այս կարծիքը, ապա հիշիր այս հնարքը, որը թույլ կտա քեզ կրել կազմվածքն ընդգծող տաբատներ եւ չունենալ այնպսի տեսք, ասես, մնացել ես տասնամյակների ետեւում։ Պարզապես ուսերիդ գցիր տղամարդկանց ոճով օվերսայզ բաճկոն․ դա կօգնի կոնպենսացնել նեղ ձեւվածքը վերեւի հատվածի լրացուցիչ ծավալի շնորհիվ։

Սպորտային հագուստով

Սպորտային իրերը շատ հարմար են ամենօրյա ոճի մեջ, սակայն ամենուր չէ, որ տեղին են։ Օվերսայզ ձեւվածքով երկար բաճկոնը կօգնի լրացնել ամենօրյա կերպարը։ Կրիր կիսատաբատ, վառ երանգի բլուզ, մարզակոշիկներ եւ ուսերիդ գցիր խիստ ոճի բաճկոն։ Այս հանդերձանքով, դու կարող ես ոչ միայն դուրս գալ զբոսանքի, այլեւ գնալ ճաշի ձեր ընկերների հետ, ցուցահանդեսի կամ նորաձեւության ցուցադրության։

Ուլտրակարճ կիսաշրջազգեստով

Դասական ձեւվածքի ծավալային բաճկոնը կօգնի մինի կերպարը մի փոքր ավելի զուսպ դարձնել: Գերազանց լուծում է նրանց համար, ովքեր ցանկանում են մի քիչ «չարաճճիություն անել» հետ երկարության հետ, բայց չի ստացվում։ Կարող ես ընտրել ոչ միայն չեզոք գույնի մոդել, այլեւ վանդակավոր պրինտով, կամ վառ երանգի։

Գոտիով

Իրանն ընդգծելու եւ տեսողական մարմնի կազմվածքը շտկելու համար, կրիր ուղիղ ձեւվածքի երկար բաճկոն եւ կերպարդ լրացրու գոտիով։ Դա կարող է լինել, ինչպես լայն, այնպես էլ կաշվե բարակ թել։ Պարզապես ուշադիր եղիր, որպեսզի բաճկոնը շատ լայն չլինի եւ ծալքեր չառաջանան։ Դա կստեղծի անփույթ ու անհեթհեթ կերպար։

Զուսպ ռոմանտիկա

Եթե դու սիրում ես ռոմանտիկայի նոտաներով աութֆիթեր, բայց չես ցանկանում անլուրջ տպավորություն թողնել, ապա կերպարն ամբողջացրու բաճկոնով։ Այն համադրիր ծաղկավոր եւ պուտավոր պրինտով զգեստների, եթերային կիսաշրջազգեստների հետ։ Նման համադրությունը կբալանսավորի կերպար։

Զգեստի փոխարեն

Երկար բաճկոնը կարող է օգտագործվել զգեստի փոխարեն։ Խորհուրդ չենք տալիս այն կրել մերկ մարմնին։ Նման համադրությունը չափազանց անկեղծ տեսք կունենա: Որպեսզի գռեհիկ տեսք չունենաս, պիջակի տակից կրիր բլուզ կամ գործած սվիտեր։

Անցկացնել գոտու տակ

Դասական բաճկոնը, որն անցկացված է ջինսե, կտորե տաբատի կամ կիսաշրջազգեստի գոտու տակ, ապա դա շատ համարձակ եւ բարդ համադրություն է, որից էլ ավելի հետաքրքիր է թվում: Եթե դու նոր ես սկսում տիրապետել ոճաբանության հիմունքներին, զգույշ եղիր, քանզի մի անհարմար շարժումը կարող է զգալիորեն փչացնել կերպարդ։ Իսկ ահա նորաձեւության ավելի փորձառու սիրահարները կարող են հանգիստ փորձել նման կերպար։ Այս տարվա գարնանը դա կլինի հատկապես պահանջված։

Ուղիղ ջինսերով

Կապույտ ջինսե տաբատը եւ սպիտակ բլուզը միասին շատ պարզ տեսք ունեն։ Այն մի փոքր զարդարելու համար պետք է լրացնել վանդակավոր բաճկոնով եւ կոպիտ, կոշտ կոշիկներով:

Որպես ակցենտ

Բաճկոնը լիովին կարող է իր վրա վերցնել կերպարի «դերի» շեշտադրման դերը։ Այն կարող է լինել պարզ հակադրության մոդել, ինչպես ցույց է տրված վերը նշված լուսանկարում, այնպես էլ վառ, պաստելային, նեոնային պրինտերով։ Ընտրեք տարբերակը, կախված տրամադրությունից եւ դեպքերից։

Նույն երանգի սվիտերով

Նորաձեւ հնարք, որից այս սեզոնին օգտվում են նորաձեության շատ սիրահարներ։ Համադրիր միագույն սվիտերն ու բաճկոնը։ Հիանալի միջոց է, որպեսզի միաժամանակ տաքանալ եւ կերպարը դարձնել ավելի վառ, հետաքրքիր ու ոճային։

 

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ GettyImages



© NEWS.am STYLE