Netflix-ը գնել է հայ պրոդյուսերի «Արծաթե չմուշկներ» ֆիլմի ցուցադրման իրավունքները

12:07   27 մարտի, 2021

Netflix-ը գնել է ռուսական «Արծաթե չմուշկներ» ֆիլմը ցուցադրելու իրավունքները։ Այս մասին հայտնել է ժապավենի պրոդյուսեր Ռաֆայել Մինասբեկյանը կինոյի եւ պրոդյուսերների ասոցիացիայի մրցանակաների հանձնման ընթացքում, որում այն մրցանակ է ստացել որպես տարվա լավագույն լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ, հայտնում է Kinometro.ru-ն

Մինասբեկյանն ընդգծել է, որ ֆիլմը կթողարկվի «Netflix Originals» ապրանքանիշի ներքո, ինչը նշանակում է, որ ժապավենը կթարգմանվի աշխարհի մի քանի տասնյակ լեզուներով։

Կայքի հաղորդմամբ՝ սա ռուսական առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմն է, որը կթողարկվի «Netflix Originals» ապրանքանիշի ներքո։

Գործարքի արժեքը հայտնի չէ։

Լուսանկարը՝ Vesti.ru



© NEWS.am STYLE