Սեքսուալ մոդելները Playboy-ի կազմին (ֆոտո)

19:11   20 սեպտեմբերի, 2013

39-ամյա սուպերմոդել Քեյթ Մոսսը նկարահանվում է Playboy-ի համար: Ըստ Daily Mail-ի, հինգշաբթի Մոսսն այցելել է Միլանի նորաձեւության շաբաթվա շրջանակում կայացած ցուցադրությանը, որտեղ իր ընկերներին պատմել է Playboy-ի համար անցկացված նկարահանումների մասին:

 

Ֆոտոսեսիան անցկացրել է Մերտ Ալաս եւ Մարկուս Պիգոտ տաղանդավոր զույգը: Միաժամանակ, օրերս Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները պաշտոնապես հաստատել է, որ Քեյթն իր ծննդյան նախօրեին դառնալու է համարի աստղը: Այն նվիրված է լինելու ամսագրի 60-ամյակին:

Ամսագրի այդ համարը լույս է տեսնելու 2014 թվականի հունվարի 1-ին: Հոբելյանական համարում հայտնի մոդելի ներկայանալը պատահական չէ. այդ կերպ Playboy-ի ղեկավարությունը ցանկանում է շնորհավորել Մոսսին 40-ամյա հոբելյանի առիթով (Քեյթի տարեդարձը հունվարի 16-ին է) եւ շնորհակալություն հայտնել նրան մոդելային բիզնեսում կատարած ներդրման համար: Հեֆներն իր միկրոբլոգում նշել է, որ «այդ լինելու է ամսագրի ամենալավ համարը»:

2013 թվականին Քեյթ Մոսսը մասնակցել է մի քանի ֆոտոսեսիայի, որտեղ մերկ է ներկայացել: Նա մերկ նկարահանվել է ոսկերչական զարդերի եւ արեւահարության համար լոսյոնի գովազդներում, ինչպես նաեւ V ամսագրի կազմի համար: Ավելի վաղ հայտնի մանեկենուհին Playboy-ի հետ երբեք չի համագործակցել:

Playboy ամսագրի հետ հայտնի մոդելի անսպասելի համագործակցության առիթով, ում համար, կարծես, այլեւս միեւնույն է իր սեփական իմիջն ու կարիերան (սովորաբար սուպերմոդելները նման ձեւաչափ ունեցող ամսագրերի համար չեն նկարահանվում՝ այդ համարելով մոդելային կարիերայի խորտակում), NEWS.am STYLE-ն ընտրել է ամսագրի համարների ամենահետաքրքիր կազմերը, որտեղ պատկերված են մոդելային բիզնեսի հայտնի ներկայացուցիչները:

Էլլե Մաքֆերսոն

 

Աննա Նիկոլ Սմիթ

 

Կլաուդիա Շիֆեր

 

Նաոմի Քեմփբել

 

Դեյզի Լոու

 

Լիլի Քոուլ

 

Անուկ Լեպեր

 

Եվա Հերցիգովա

 

Սինդի Քրոուֆորդ



© NEWS.am STYLE