«Գահերի խաղի» հեղինակը HBO-ի հետ հնգամյա պայմանագիր է ստորագրել

17:17   27 մարտի, 2021

«Սառույցի ու կրակի երգը» շարքի հեղինակ Ջորջ Մարտինը, որի աշխատանքներն ընկած են «Գահերի խաղը» սերիալի հիմքում, խոշոր պայքամանագիր է ստորագրել HBO Max ծառայության հետ, հայտնում է The Hollywood Reporter-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Մարտինի պայմանագիրը ենթադրում է համագործակցություն սթրիմինգային վիդեոծառայության հետ հինգ տարվա ընթացքում։ Ընկերության համար գործարքն ութ նիշ ունեցող գումար է արժեցել։

Գրքի հեղինակն արդեն իսկ աշխատում է հինգ նախագծի վրա, որոնց գործողությունները ծավալվում են «Գահերի խաղի» տիեզերքում։ Բացի այդ՝ Մարտինը HBO-ի համար սերիալների է նկարահանում Ռոջեր Ժելյազնիի «Ճանապարհային նշաններ» եւ Ննեդի Օկորաֆորի «Ով է վախենում մահվանից» վեպերի հիման վրա։

Լուսանկարը՝ AP Photo/HBO, Nick Briggs

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE