23:41 27 մարտի, 2021Երգչուհի Մարտան ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում նա պատկերված է որդու՝ Նեոյի հետ։ Մայր ու որդի ոճային հագուստ են կրում։ Երգչուհին արձակել է մազերն ու վառ շպարով է։ Կերպարն ամբողջացրել են լայնեզր գլխարկն ու արեւային ակնոցը։ Հետեւորդները նրանց դրական խոսքեր են գրել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկն ամբողջությամբ սեւ հագուստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Երգչուհին բարձրակրունկներ էր ընտրել ու նախապատվություն տվել վառ շպարին։ Թեեւ նա հրապարակումը չէր մակագրել, հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել. «Էլեգանտ», «անթերի»։