«Հիասքանչ». Իրինա Այվազյանի լուսանկարը

21:41   27 մարտի, 2021

Դերասանուհի Իրինա Այվազյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին վանդակավոր պիջակ է կրում։ Նա արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել է գլխարկը։ Իրինան լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները դրական մեկնաբանություններ են գրել․ «Գեղեցկուհի», «հիասքանչ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում ոճափոխված դերասանուհին կրում էր բաց երանգի հագուստ, մոխրագույն մարզակոշիկներ։ Իրինան արձակել էր ուղիղ հարդարված վարսերը, իսկ կերպարն ամբողջացրել էր արեւապաշտպան ակնոցը։



© NEWS.am STYLE