Ամառ, ծովափ, լողազգեստ․ Լուսինե Թովմասյանի լողափնյա լուսանկարը

12:46   28 մարտի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ամառային կերպարում է։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Լուսինեն կերպարանք է ընդունել լողափին։ Նա կրում սպիտակ լողազգեստ։ Երկու երեխաների հմայիչ մայրիկը հավաքել է մազերը, առանց շպարի է։

Հրապարակմանը կից գեղեցկուհու հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են կատարել՝ գրելով․ «Չկա ավելի լավ վայր քան ծովը՝ լիցքաթափվելու և կտրվելու այս հոգսերից ու տխրությունից»։

Նշենք, որ ավելի վաղ տեղադրված կադրերում Լուսինեն կրկին լողազգեստ էր կրում։ Նա արձակել էր մազերն ու շպարված չէր։ «Ամառը մոտ է»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր նա՝ օգտագործելով «արձակուրդ» հեշթեգը։ Հետեւորդները նրան դրական խոսքեր էին ուղղել․ «Սիրուն»։

Գլխավոր լուսանկարը՝ pargev_aydinyan_photography



© NEWS.am STYLE