«Միշտ գովազդելու եմ ընտանիք երեւույթը, դրա ուժն ու կարեւորությունը»․ Սարգիս Գրիգորյան

15:43   28 մարտի, 2021

Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Սարգիսը պատկերված է դուստրերի հետ։ Նրանք բնության գրկում են։ Հայրիկը ջերմ նայում է ավագ դստերը, որը գիրք է կարդում։ Հրապարակմանը կից Սարգիս Գրիգորյանը ընտանիքի, դրա կարեւորության եւ դերի մասին գրառում է կատարել։

«Միշտ գովազդել եմ, գովազդում եմ ու գովազդելու եմ ընտանիք երևույթը, նրա ուժն ու կարևորությունը», - գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Սարգիսը պատկերված էր կնոջ՝ դերասանուհի, պարուհի Մանո Գրիգորյանի հետ։ Զույգը մեղմ գրկախառմված էր ու միանման հագուստ էր կրում՝ կաշվե բաճկոններ։ Հրապարակումը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE