83-ամյա Ջեյն Ֆոնդան ցնցել է սեռական բացահայտումներով

17:14   28 մարտի, 2021

Դերասանուհի Ջեյն Ֆոնդան լուսանկարվել է Harper's Bazaar ամսագրի շապիկի համար։ 83-ամյա աստղը պարբերականին բավականին անկեղծ հարցազրույց է տվել, որում անդրադարձել է իր ինտիմ կյանքին։ Դերասանուհին խոստովանել է, որ իրեն անհանգստացնում է սեքսի բացակայությունը։ Միեւնույն ժամանակ հայտնել է, որ իրեն հասակակիցները չեն գրավում, նա կցանկանար երիտասարդ տղամարդ:

Ես չեմ ուզում կրկին սեռական հարաբերությունների մեջ մտնել։ Ես նման ցանկություն չունեմ։ Երեւակայու՞մ եմ արդյոք ես։ Այո, ահա իմ երեւակայությունը: Հանդիպում եմ պրոֆեսորի կամ հետաքննիչի, այդ ոլորտից ինչ-որ մեկին, ով իսկապես կարող է սիրել, փայփայել կնոջը: Խնդիրն այն է, որ ես կցանկանայի ավելի երիտասարդ տղամարդ: Արդյոք սա սարսափելի չէ։ Հարցը մաշկն է։ Ես կցանկանայի երիտասարդ տղամարդու», - խոստովանել է Ֆոնդան:

Ընդ որում, դերասանուհին ասել է, որ դա ընդամենը իր երեւակայության խաղն է, քանի որ նա երբեք չէր համարձակվի մերկանալ երիտասարդ տղամարդու առջեւ եւ իրեն ցույց տալ այնպիսին, ինչպիսին կա:

- Ես շատ շնորհակալ եմ, որ այլեւս երբեք ստիպված չեմ լինի մերկանալ որեւէ մեկի առջեւ, նույնիսկ մոմերի լույսի ներքո», - հավելել է Ֆոնդան:

Իր 83 տարեկանում երկու «Օսկար»-ի դափնեկիրը մնում է Հոլիվուդի ամենավառ աստղերից մեկը։ Իններորդ տասնյակում դերասանուհին հիանալի տեսք ունի, եւ չի թաքցնում, որ դա վիրաբույժի միջամտության շնորհիվ է: Ջեյնը խոստովանել է, որ ամենեւին էլ հպարտ չէ, որ պլաստիկա է արել։

Աղբյուրը՝ Комсомольская правда



© NEWS.am STYLE