«Կրակոտ աղջիկ». Սրբուկի գրավիչ լուսանկարները

20:52   28 մարտի, 2021

Երգչուհի Սրբուկը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել  է կրքոտ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին կրում է սեւ հանդերձանք․ ուլտրակարճ կիսաշրջազգեստ, բլուզ, ոճային զուգագուլպաներ, բարձրակրունկներ։ Նրա վարսերն արձակված են, նախընտրել է կարմիր շրթներկ։ Երգչուհու կերպարն ամբողջացնում են լայնեզր գլխարկն ու աքսեսուարները։ Չնայած Սրբուկը հրապարակմանը կից գրառում չի կատարել, սակայն հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր գրել. «Կրակոտ աղջիկ»։

 

Գլխավոր լուսանկարը՝ Ghazaryanphoto



© NEWS.am STYLE