Գարնանային. Աստղիկ Սաֆարյանի լուքը

21:12   29 մարտի, 2021

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գարնանային կերպարում է։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Աստղիկը սպիտակ վերնաշապիկ է կրում ու ջինսե բաճկոն։ Երգչուհին, որը միշտ առանձնանում է իր ոճային կերպարներով, արձակել է մազերն ու բնական շպարով է։ Կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ «Ողջույն»,- մեկնաբանություններում գրել է նա։

Օրերս երգչուհին շնորհավորել էր քույրիկին ծննդյան օրվա առիթով։ «Շնորհավոր տարեդարձդ, իմ ամենասիրելի մարդ ՝ իմ ավագ քույր, իմ «ուս» իմ «թիկունք» , իմ հոգու ընկեր ու «հոգեբան», իմ լավ ու վատ օրվա կողակից ու խորհրդատու, ինձ ամենաշատը հավատացող ու ինձ ուժ ու թևեր տվող։ Քո էսքան լավության դիմաց չգիտեմ ի՞նչ պատասխան տալ որ համապատասխան լինի։ Քեզ մնա կասես «Մենակ թե ընդունի՛ր արածներս» - այ էդքան լավն ես դու։ Էնքան լավ ա, որ դու հենց ի՛մ քույրն ես... Խնդրում եմ, դու միշտ եղիր։ Ու եղիր շատ երջանիկ։ Ես Քեզ ամենաշատն եմ սիրում էս աշխարհում։ Իմացիր, որ քո հետ եմ միշտ ու քո կողքին, ինչ էլ որ լինի։ Շնորհավոր քո ԱմաԴարձը, իմ սիրուն Համեստ»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE