«Կաֆկայի երազը». Դավիթ Բաբայանի ֆիլմն ընդգրկվել է լատվիական փառատոնի մրցութային ծրագրում

13:33   29 մարտի, 2021

«Կաֆկայի երազը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմն ընտրվել է լատվիական «T-SHORT ANIMATED FILM FESTIVAL» ամենամյա փառատոնի մրցութային ծրագրում: Ցուցադրությունները կանցկացվեն առցանց ապրիլի 7-ից 30-ը:

Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոնեկտրոնը, որի ֆինանսական աջակցությամբ էլ նկարահանվել է ժապավենը։ 

Ֆիլմն արտադրված է «ԱրտՍտեպ ստուդիայի» կողմից, սցենարի հեղինակը եւ ռեժիսորը Դավիթ Բաբայանն է, պրոդյուսերը՝ Արմինե Հարությունյանը, ֆիլմի նկարիչը Գագիկ Բաբայանն է, կոմպոզիտորը՝ Անդրանիկ Բերբերյանը, հնչունային օպերատորը՝ Տիգրան Կուզիկյանը։



© NEWS.am STYLE