«Ռումբ». Մարիամ Ալեքսանյանի էլեգանտ կերպարը

12:39   30 մարտի, 2021

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել, որում էլեգանտ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհի սեւս զգեստ է կրում, որը ոտքի հատվածում առանձնանում է հետաքրքիր բացվածքով։ Մարիամը հավաքել է մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացնում են բարձրակրուկներն ու վցնոցը։ Հետեւորդները դրական խոսքեր են գրել․ «Սիրուն», «Ռումբ»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին սպիտակ շապիկ էր կրում ու արձակել էր ուղիղ հարդարված մազերը։ Մարիամն արտահայտիչ շպարով էր ու լինզաներ էր կրում։ «Ինձ աննշան դետալն անգամ փոխում է: Լինզաների սիրահար չեմ, զուտ հետաքրքրության համար»,- մեկնաբանություններում գրել էր դերասանուհին՝ հարցնելով հետեւորդների կարծիքը։



© NEWS.am STYLE