Արեւի դիմակով ելույթ ունեցող Մարինա Կրավեցը լքել է «Маска» նախագիծը

23:41   29 մարտի, 2021

Comedy Club –ի աստղ Մարինա Կրավեցը, որը թաքնվում էր Արեւի դիմակ տակ, դուրս է մնացել «Маска» շոուից, հայտնում է НТВ-ն:

Ժյուրիի անդամներ Ալեքսանդր Ռեւան եւ Տիմուր Ռոդրիգեսը ճանաչել են նրան, իսկ Ֆիլիպ Կիրկորովը վստահ էր, որ Արեւի կոստյումով հանդես էր գալիս Անաստասիա Ստոցկայան։ «Այս նախագիծն ինձ համար բացահայտեց ձեզ։ Ինչո՞ւ մինչեւ հիմա չկա ալբոմ։ Գուցե մյուս տարի «Եվրատեսիլ» գնա՞ք՝ ներկայացնելու Ռուսաստանը»,- նրան առաջարկել է զարմացած Կիկրոկովը։

Կրավեցը պատասխանել է, որ դեմ չէ ելույթ ունենալ միջազգային մրցույթին, եթե շենգեն վիզա ստանա։ Ավելի ուշ Teleprogramma.pro-ի հետ զրույցում Կրավեցը խոստովանել է, որ նախագծին իր մասնակցությունը թաքցրել է նույնիսկ պրոդյուսեր ամուսնուց։ «Շատ զվարճալի էր լսել նրանց ենթադրությունները շոուն դիտելու ընթացքում։ Եվ երբ ժյուրին իմ անունով վարկած էր առաջ քաշում, անհարմար էր զարմանք ցույց տալ։ Հատկապես «Քո անունը տվեցին» արձագանքների դեպքում. «Իսկապե՞ս, ծիծաղելի են ժյուրիի անդամները»,- ասել է աստղը։

Նախորդ թողարկման ընթացքում նախագիծը լքել է Վարդագույն Հովազը. այդ կերպարում հանդես էր գալիս Օլգա Բուզովան։ Ավելի ուշ նախագծի երկրպագուները ենթադրել են, որ հաջորդը շոուն կլքի Միաեղջյուրը։



© NEWS.am STYLE