Ալեքսիս Օհանյանը՝ մանկական գրքի հերոս

16:51   29 մարտի, 2021

Ամերիկահայ գործարար, Reddit եւ Initialized Capital ընկերությունների համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը դարձել է մանկական գրքի հերոս։ «Սերենա Ուիլյամսի արտասովոր կյանքը» վերնագրով գիրքը նվիրված է Օհանյանի կնոջը՝ աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսին, սակայն հեղինակն անդրադարձել է նաեւ նրա ընտանիքին։

«Քոլեջի ընկերներիցս մեկն այն ինձ ուղարկեց․ մանկական գիրք Սերենա Ուիլյամսի արտասովոր կյանքի մասին։ Եվ ձեր տղային եւ մի քանի էջ է բաժին ընկել, սակայն ինչպես միշտ, Օլիմպիա Օհանյանը մեծ ուշադրություն է գրավել»,- Instagram-յան էջում գրել է Օհանյանը՝ մի քանի լուսանկար հրապարակելով։

View this post on Instagram

A post shared by Alexis Ohanian Sr. (@alexisohanian)

Ալեքսիս Օհանյանի հրապարակած հատվածում հեղինակը ներկարացրել է նրա եւ Ուիլյամսի հանդիպման ու սիրո պատմությունը, ինչպես նաեւ խոսել այն մասին, թե ինչպես է Օհանյանն օգնել  հոգ տանել իրենց փոքրիկի մասին. ծննդաբերությունից հետո Ուիլյամսն առողջական խնդիրներ է ունեցել։



© NEWS.am STYLE