Դավիթ Բաբայանի «Կաֆկայի երազը» ֆիլմն ընտրվել է «Անսի» հեղինակավոր անիմացիոն միջազգային կինոփառատոնի մրցույթում

11:15   30 մարտի, 2021

«Կաֆկայի երազը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմն ընտրվել է «Անսի» ամենամեծ եւ ամենահեղինակավոր անիմացիոն միջազգային կինոփառատոնի (Festival international du film d’animation d’Annecy) պաշտոնական մրցույթում: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը, որի կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանվել է ֆիլմը։

Ֆիլմն արտադրված է «ԱրտՍտեպ ստուդիայի» կողմից, սցենարի հեղինակը եւ ռեժիսորը Դավիթ Բաբայանն է, պրոդյուսերը՝ Արմինե Հարությունյանը, ֆիլմի նկարիչը Գագիկ Բաբայանն է, կոմպոզիտորը՝ Անդրանիկ Բերբերյանը, հնչունային օպերատորը՝ Տիգրան Կուզիկյանը։



© NEWS.am STYLE