19:17 30 մարտի, 2021Երգչուհի Մարտան նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Մարտան ջինսե տաբատ է կրում, որը համադրել է հուդիի հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու գլխարկ է կրում։ Մարտան սպորտային կոշինկներով է։ Թեեւ երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել, հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել։

Օրերս Մարտան ընտանեկան լուսանկար էր հրապարակել։ Նա կադրում որդու՝ Նեոյի հետ էր։ Մայր ու որդի ոճային հագուստ էին կրում։ Երգչուհին արձակել էր մազերն ու վառ շպարով էր։ Կերպարն ամբողջացրել էին լայնեզր գլխարկն ու արեւային ակնոցը։ Հետեւորդները նրանց դրական խոսքեր էին գրել։