«Ընտանիք». Լուսինե Թովմասյանի լուսանկարը հանգստից

17:48   30 մարտի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան հանգստից լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում նա պատկերված է ամուսնու ու երկու երեխաների՝ դստեր՝ Արիանայի եւ որդու՝ Ալեքի հետ։ «Ընտանիք»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է գեղեցկուհի մայրիկն, իսկ հետեւորդները շտապել են բազմաթիվ դրական խոսքեր գրել. «Սկիրուն ընտանիք»։

Օրերս Լուսինե Թովմասյանը լողափնյա լուսանկար էր հրապարակել։ Երիտասարդ մայրիկը սպիտակ լողազգեստով էր։ Նա հավաքել էր մազերը, առանց շպարի էր։ Հրապարակմանը կից գեղեցկուհու հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին կատարել՝ գրելով․ «Չկա ավելի լավ վայր քան ծովը՝ լիցքաթափվելու և կտրվելու այս հոգսերից ու տխրությունից»։

 



© NEWS.am STYLE