«Ամուսնությունը երանություն չէ». Սերենա Ուիլյամսի՝ Ալեքսիս Օհանյանի կնոջ անկեղծ խոստովանությունը

15:58   30 մարտի, 2021

Ամերիկացի պրոֆեսիոնալ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը՝ «Reddit» սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի կինը, «Bumble» հավելվածի համար տեսանյութում խոստովանել է, որ «ամուսնությունը երանություն չէ»։

«Բայց այն կարող է այպիսին դառնալ, եթե աշխատեք դրա վրա»,- հավելել է նա։  «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթողը հարցերի ու պատասխանների ընթացքում նշել է, որ իր համար «հարաբերություններում որոշիչ գործոն է դառնում հավատարմությունը։ »

View this post on Instagram

A post shared by Serena Williams (@serenawilliams)

Պատասխանել հարաբերությունների մասին մեկ այլ հարցի Ուիլյամսն ասել է. «Կոտրված սիրտը կյանքի մաս է, կարեւոր չէ՝ ով է այն կոտրել՝ սիրելի մարդը, ընկերը, թե կենդանին»։ «Բայց ժամանակը բուժում է բոլոր վերքերը»,- եզրափակել է Սերենան։

Սերենայի եւ Ալեքսիսի սիրավեպի մասին սկսել են խոսել 2015թ․-ին։ Մարզիկը երկար ժամանակ չէր մեկնաբանում լուրերը, սակայն 2016թ․-ին «Reddit» հարթակում հայտարարել է նշանադրության մասին։

Օհանյանը երկու տարով երիտասարդ է Ուիլյամսից. նա ծնվել է 1983թ․-ին, Սերենան՝ 1981թ․-ին։ 2017թ․-ին ամերիկուհին լույս աշխարհ է բերել դստերը՝ Օլիպմիային, նույն տարվա նոյեմբերին նա ու Ալեքսիսը ամուսնացել են, թեեւ Սերենան բարդ ծննդաբերություն է ունեցել։

 



© NEWS.am STYLE