Նախկին սիրեցյալներ Կարինա Լազարյանցը եւ Դավա Մանուկյանը միասին ժամանակ են անցկացնում

23:11   30 մարտի, 2021

Դավա Մանուկյանն ու Կարինա Կրոսը (Լազարյանց) ժամանակին հանդիպել են ու միասին զվարճալի հոլովակներ նկարահանել։ Բլոգերները միասին Tiktok-ում տեսանյութ են նկարահանել եւ համացանցում մեծ ճանաչում ձեռք բերել։ Սակայն, հարաբերությունների խզումից հետո նախկին սիրեցյալները չեն շփվել։ Կարինայի ընկերներն ասում էին, որ Դավան եսասեր էր, գեղեցիկ չի վարվել Կարինայի հետ՝ աղջկան թողնելով կյանքի դժվարին շրջանում, գրում է StarHit-ը:

Սակայն հիմա, կարծես թե, Կարինան իր մեջ ուժ է գտել նակին սիրելիին ներելու համար։ Բլոգերներին միասին նկատել են երեկույթի ժամանակ եւ նրանք նույնիսկ միասին ժամանակ են անցկացրել։

Հիշեցնենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ Կարինա Կրոսը ընկերացել է Դավայի եւս մեկ նախկին սիրելի՝ Օլգա Բուզովայի հետ: Աղջիկները միասին տեսահոլովակ են նկարահանել TikTok-ի համար։ Տեսանյութը հրապարակել է բլոգեր Ռոման Կագրամանովը:



© NEWS.am STYLE