«Շլացուցիչ»․ Դիանա Տոռեսի գրավիչ կերպարը

23:39   30 մարտի, 2021

Դիանա Տոռեսը, ով հանրությանը հայտնի է դարձել սիթքոմից, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Տոռեսը կրում է մուգ կապույտ երանգի կոստյում․ երկարաթեւ տոպ, լայն տաբատ։ Նրա ալիքավոր վարսերն արձակված են, նախընտրել է վառ շպար։ Հրապարակմանը կից Դիանան գրել է․ «Վաղուց նոր նկար չէի ներբեռնել։ Ի դեպ նկարն ընդհանրապես մշակված չէ։ Հավանեցի՞ք»։ Ի պատասխան՝ հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել նրան՝ գրելով․ «Շլացուցիչ», «Սիրուն»։



© NEWS.am STYLE