Ինչպես է թեյը օգնում գեղեցկությանը

18:18   3 ապրիլի, 2021

Թեյը բացի հանգստացնող ու տոնուսը բարձրացնող ազդեցությունից կարող է օգնել պահպանել ձեր գեղեցկությունը։ Պետք է օգտագործել բարձրորակ ու թունդ թեյը։

Աչքերի կոպերի հոգնածությունից ազատվելու համար հարկավոր է կանաչ թեյի մեջ ընկղմված բամբակը 15 րոպե դնել աչքերին։

Եթե սովորական թեյի փոքրիկ փաթեթը մեկ րոպե ընկղմեք եռացրած ջրի մեջ, հետո 20 րոպե դնեք սառնարանի մեջ, ապա կարելի է ազատվել աչքերի տակ առաջացած պարկերից։ Պարզապես հարկավոր է թեյի փաթեթը10 րոպե դնել այտուցված հատվածում։

Ցանկացած թեյի եւ կիտրոնի հյութի խառնուրդ կարելի է օգտագործել որպես լոսյոն կամ ծակոտիները նեղացնող միջոց։

Արեւի ճառագայթների բացասական ազդեցությունից ազատվելու համար կարելի է ամռանը կանաչ թեյով լվացվել։

Սեւ թեյով կարելի է նաեւ մաշկը ձգող դիմակներ պատրաստել։ Սեւ թեյը պետք է խառնել մեկ քառորդ բաժակի մեջ լցված եռացրած ջրի մեջ։ 30 րոպե անց թուրմը հարկավոր է քամել ու խառնել ձվի դեղնուցի եւ ալյուրի զանգվածի մեջ։ Ստացված դիմակը կարելի է քսել դեմքի վրա, 10 րոպե անց լվանալ տաք ջրով, սրբել ու սնուցող կրեմ քսել։

Ոտքերի եւ ձեռքերի ավելորդ քրտնարտադրությունից ազատվելու համար կարելի է լվացվել սեւ թեյով։

Մազաթափության դեմ պայքարելու կամ մազերի աճը խթանելու համար երկու շաբաթվա ընթացքում ամեն երեկո պետք է մազարմատներին կանաչ թեյ քսել։

 

 

Աղբյուրը՝ Otvetin



© NEWS.am STYLE