«Անեփ դիետա» Դեմի Մուրից

19:36   4 ապրիլի, 2021

Ամերիկյան հայտնի դերասանուհի Դեմի Մուրը միշտ հիասքանչ տեսք ունի: Շատերը նրան սիրում են ոչ միայն ֆիլմերում հետաքրքիր դերերի, այլեւ հետաքրքիր արտաքինի համար: Դերասանուհուն 35-ից, գուցե նաեւ՝ 30 տարեկանից ավելի չես համարի: Դեմի Մուրին երիտասարդ տեսք ունենալու հարցում օգնում է «Անեփ դիետան», որի դեպքում օգտագործվող մթերքների մեծ մասը ջերմամշակում չի անցնում:

Նախաճաշ – անյուղ կաթ, մի քիչ ծիլ տված ցորեն, թարմ մրգերից աղցան, մի բուռ նուշ:

Ճաշ – մի քիչ դդմի սերմ, կաղամբով եւ լոլիկով աղցան, մի քանի գդալ ոսպ՝ ձիթապտղի ձեթով:

Ընթրիք – բանջարեղենով ապուր, անյուղ պանիր (50 գր.), մեկ բաժակ ցանկացած հատապտուղ:

Կարեւոր է օրվա ընթացքում շատ ջուր եւ բնական հյութեր խմելը:



© NEWS.am STYLE