13:19 31 մարտի, 2021Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում Աստղիկը սեւ բաճկոն է կրում։ Ոճային երգչուհին արձակել է մազերն ու բնական շպար նախընտրել։ Կերպարն ամբողջացրել է աքսեսուարը՝ շարֆը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աստղիկը սպիտակ վերնաշապիկ էր կրում ու ջինսե բաճկոն։ Երգչուհին, որը միշտ առանձնանում է իր ոճային կերպարներով, արձակել էր մազերն ու բնական շպարով էր։ Կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ «Ողջույն»,- մեկնաբանություններում գրել էր նա։