Քարդի Բին մազերի խնամքի հավաքածու կթողարկի

11:56   31 մարտի, 2021

Քարդի Բին մազերի խնամքի իր հավաքածուն կթողարկի։ Ռեփերն այս մասին հայտնել է Instagram-ում իր ուղիղ եթերներից մեկի ընթացքում, երբ նրա հրապարակումներից մեկի ներքո հետեւորդները բազմաթիվ մեկնաբանություններ էին գրել, որոնք վերաբերում էին նրա բնական մազերի վիճակին։ Հավաքածուն առայժմ անվանում չունի։ Դրանում ներառված կլինեն  ապրանքներ աֆրո-լատինական մազերի համար։  

«Այս տարի ես մազերի խնամքի շարք կներկայացնեմ։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ աֆրո-լատինական մազեր ունեցող մարդիկ ունենան միջոցների հավաքածուն, քանի որ այդպիսի մազերն առանձնակի խնամքի կարիք ունեն»,- ասել է Քարդի Բին։ 



© NEWS.am STYLE