«Արեւը սկսել է տաքացնել, ու նոր կյանքի սկիզբը մոտ է». Էլեն Ասատրյան

15:13   31 մարտի, 2021

Դերասանուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրեւրում դերասանուհին տաբատ է կրում, որը համադրել է երկարաճիտների ու պիջակի հետ։ Էլենը հավաքել է մազերն ու արտահայտիչ շպարով է։ «Արեւը սկսել է տաքացնել, ու նոր կյանքի սկիզբը մոտ է»,- մեկնաբանությունների հատվածում գրել է նա։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում Էլենը հուդի էր կրում, որը համադրել էր վանդակավոր բաճկոնի հետ։ Դերասանուհին արտահայտիչ շպարով էր, հավաքել էր մազերը։ «Ժպիտ ու սեր եմ մաղթում իմ բոլոր հետեւորդներին»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE