«Օսկարը» կարող են մասնակիորեն Եվրոպա տեղափոխել

16:13   31 մարտի, 2021

«Օսկար» կինոմրցանակաբաշխության արարողությունը 2021թ․-ին կարող է մասնակիորեն տեղափոխվել եվրոպական հարթակներ, հայտնում է The Hollywood Reporter-ը։ Ամերիկյան մասն անց կկացվի Լոս Անջելեսի «Dolby» թատրոնում, հյուրեր ընդունելու համար պատրաստում են երկու հավելյալ հարթակներ Փարիզում եւ Լոնդոնում։  

Դա տեղի է ունեցել, երբ «Օսկարի» կազմակերպիչները որոշել են, որ արարողությանը հնարավոր չի լինի մասնակցել տեսակապով։ Ընդ որում, նրանք մասնակիցներին կոչ են արել հնարավորության դեպքում Լոս Անջելես մեկնել։

«Ձեզ հետ դիմակ բերեք, այն դեռ անհրաժեշտ է։ Հենց ավելին իմանանք, կասենք դրա մասին։ Ամեն ինչ փոխվում է»,- պարզաբանել է 2021թ․-ի շոուի պրոդյուսերներից մեկը՝ Սթիվեն Սոդերբերգը։ Նա նաեւ ընդգծել է, որ Լոս Անջելես մեկնած հավակնորդների հավելյալ ծախսերը կապված հյուրանոցներում կարանտինային շրջանի հետ իրենց վրա կվերցնեն միջոցառման գործընկերները։

Միջոցառման մասնակիցներին խմբերի կբաժանան՝ նույն դահլիճում միասին չգտնվելու նպատակով։ Առայժմ հայտնի չէ, թե Փարիզում եւ Լոնդոնում կոնկրետ որտեղ կանկացվի «Օսկարը»։

Այս տարի մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 25-ին։

 



© NEWS.am STYLE