Alexander McQueen եւ Balenciaga ապրանքանիշերը հրաժարվել են բնական մորթու օգտագործումից

17:09   31 մարտի, 2021

Alexander McQueen եւ Balenciaga ապրանքանիշերը, որոնք պատկանում են Kering խոշորագույն ընկերությանը, հրաժարվել են հավաքածուների արտադրության ընթացքում բնական մորթու օգտագործումից։ Նրանք անցում կկատարեն նյութի վեգանական նմանօրինակին։ Բնական մորթուց արդեն իսկ հրաժարվել են Prada, Burberry, Chanel եւ այլ ապրանքանիշեր։

Gucci-ն, որը եւս պատկանում է Kering-ին, մորթուց հրաժարվելու մասին հայտարարել է 2017թ․-ին, իսկ Bottega Veneta-ն այն չի օգտագործում արդեն 20 տարի։ Saint Laurent-ը եւ Brioni-ն Kering-ի միակ ապրանքանիշերն են, որոնք չեն միացել մորթուց հրաժարվելու քաղաքականությանը։



© NEWS.am STYLE