«Յուրահատուկ». Տաթեւ Հովակիմյանի հմայիչ կերպարը

18:11   31 մարտի, 2021

Դերասանուհի Տաթեւ Հովակիմյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր դասական կերպարը։

Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում Տաթեւը սեւ տաբատ է կրում, սպիտակ վերնաշապիկ։ Դերասանուհին արձակել է մազերն ու բնական շպարով է։ Մեկնաբանությունների հատվածում հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր են գրել․ «Ամենասիրուն եւ յուրահատուկ»։

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին լայնեզր ջինսե տաբատ էր կրում եւ շագանակագույն բլուզ։ Նա արձակել էր մազերն ու բնական շպարով էր։ «Շարունակիր ժպտալ»,- մեկնաբանություններում գրել էր նա, իսկ հետեւորդները շտապել էին դրական խոսքեր գրել։



© NEWS.am STYLE