«Ամենագեղեցիկ զույգը». Աննա Դովլաթյանի եւ Դավիթ Աղաջանյանի ռոմանտիկ ֆոտոշարքը

16:39   31 մարտի, 2021

Դերասանուհի Աննա Դովլաթյան ընտանեկան ջերմ ֆոտոշարք է ներկայացրել։

Հայկական շոու-բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից մեկը՝ Աննան ու ամուսինը՝ դերասան Դավիթ Աղաջանյանը, կադրերում ջերմ գրկախառնված են։ Աննան ծաղկային պրինտով զգեստ է ընտրել ու հավաքել մազերը։ Երիտասարդ մայրիկը լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր են ուղղել. «Ամենագեղեցիկ զույգ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը կարճ զգեստ էր կրում, որը բաց էր ուսերի հատվածում։ Աննան արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ Դերասան Դավիթ Աղաջանյանի կնոջ ձեռքին ծաղիկներ էին։ «Եթե ստիպված եք ընտրել բարի կամ իրավացի լինելու միջեւ, ընտրեք բարի լինելն, ու դուք միշտ իրավացի կլինեք»,- մեկնաբանություններում գրել էր նա։

Լուսանկարները՝@musa.production, @balasanyan_photographer

 



© NEWS.am STYLE