Dior-ը ցուցադրել է փոփ-արտ ոճի աշնանային արշավը

23:17   31 մարտի, 2021

Dior-ը ներկայացրել է նոր աշնանային գովազդային արշավ, որը ոգեշնչված է փոփ-արտ արվեստով։ Դրա համար լուսանկարներն արել է Բրիջիթ Նիդերմայերը, որը բազմիցս համագործակցել է ֆրանսիական տան ստեղծագործական տնօրեն Մարիա Գրացիա Կյուրիի հետ:

Նիդերմայերի կադրերը՝ Lady D-Lite եւ Caro պայուսակներով, ամառային բարձրակրունկներով եւ թափանցիկ վերարկուներով մշակել են դեղին, վառ վարդագույն եւ կանաչ գույների ընդգծված գծերի օգնությամբ, որոնք խորհրդանշում են կենսունակություն եւ լավատեսություն:

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Dior-ը Շանհայում կանցկացնի Pre-Fall հավաքածուի պոդիումային ցուցադրությունը։ Այն տեղի կունենա Long Museum West Bund արվեստի թանգարանի տարածքում, որտեղ ավելի վաղ անցկացվել է «Քրիստիան Դիոր. երազանքի դիզայներ» ցուցահանդեսը:

Լուսանկարը՝ Facebook



© NEWS.am STYLE