«Չքնաղ». Իննա Խոջամիրյանը՝ հմայիչ կերպարում

20:07   31 մարտի, 2021

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում էլեգանտ կերպարում է։

Իր միկրոբլոգում տեղադրված լուսանակրում դերասանուհին պուտավոր զգեստ է կրում։ Իննան արձակել է մազերն ու գլխարկ ընտրել։ «Սպիտակ, չոր, սառը...»,- հրապարակումը մակագրել է նա, իսկ հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Չքնաղ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին ոճային վերարկու էր կրում, որը համադրել էր երկարաճիտների հետ։ Իննան լայնեզր գլխարկ էր ընտրել։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել էր Գյումրիում՝ Շիրազի հուշատուն-թանգարանի մոտ։ Հետեւորդները գնահատել էին լուսակարն ու նրան հաճոյախոսություններ արել․ «Յուրահատուկ», «ինչ գեղեցիկ ես»։



© NEWS.am STYLE