Valentino-ն ներողություն է խնդրել նոր գովազդային արշավի համար. ապրանքանիշին մեղադրել են ճապոնական մշակույթը վիրավորելու համար

11:18   1 ապրիլի, 2021

Valentino-ն ստիպված է եղել ներողություն է խնդրել գովադային նոր արշավի համար. ապրանքանիշին մեղադրել են ճապոնական մշակույթի հանդեպ հարգանցի բացակայության համար։ Լուսանկարներում ճապոնացի մոդել Միցուկի Կիմուրան, որը հայտնի է նաեւ որպես Kōki, պատկերված է կտորի վրա, որը ճապոնացի օգտատերին օբի գոտի է հիշեցրել (այդպիսին կրում են կիմոնոյի հետ)։

View this post on Instagram

A post shared by 木村光希,心美 (@koki_cocomi_philippines)

Արշավի թողարկումից հետո Valentino-ին մեղադրել են ճապոնական մշակույթը վիրավորելու համար։ Նորաձեւության տունը ջնջել է լուսանկարներն ու ներողություն խնդրել. «Կտորը ճապոնական ավանդական գոտի է հիշեցնում, եւ Valentino նորաձեւության տունը ներողություն է խնդրում ցանկացած վիրավորանքի համար»,- ասել է ապրանքանիշի ներկայացուցիչը՝ նշելով, թե որքան կարեւոր է «հավասարության մշակույթ եւ ներառականություն սովորեցնելը»։



© NEWS.am STYLE