Սինդի Քրոուֆորդի 19-ամյա դուստրը թոփլես լուսանկարվել է ներքնազգեստի հայտնի ապրանքանիշի ֆոտոշարքում

12:53   1 ապրիլի, 2021

Հայտնի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ 19-ամյա Կայա Գերբերը, մասնակցել է Calvin Klein ներքնազգեստի հայտնի ապրանքանիշի անկեղծ ֆոտոշարքին։ Նա անկեղծ կադրերը հրապարակվել է իր Instagram-յան էջում։

Կադրերում 19-ամյա մոդելը պատկերված է մի քանի կերպարում։ Առաջին լուսանկարում նա սեւ ներքնազգեստ է կրում, երկրորդում՝ սպիտակ կրծկալ եւ բեժ գույնի ջինս։ Երրորդ լուսանկարում Գերբերը նույն ջինսե տաբատն է կրում, իսկ մերկ կուրծքը ծածկել է ոտքերով։ Հրապարակումն ավելի քան 360 հազար լայք է հավաքել։

Երկրպագուները մեկնաբանություններում Գերբերին հաճոյախոսություններ են արել ու գովել գեղեցիկ կազմվածքի համար։ Նրանք նշել են, որ Գերբերը հիանալի տեսք ունի, եւ նրան մոդելային բիզնեսում մեծ ապագա է սպասվում։ 

«Հիասքանչ ես ներքուստ ու արտաքնապես», «շլացուցիչ», «իդեալական», «նույնքան գեղեցիկ, որքան մայրդ», կրակոտ», «այսպիսի գեղեցկությունը խետք է գովաբանենք՝ բնական, հիասքանչ ու փայլուն»․- գրել են նրանք։

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE