Մարմնավաճառի հետ կապված սկանդալի պատճառով Հյու Գրանտը զրկվել է դերից ու 20 միլիոն դոլարից

15:39   1 ապրիլի, 2021

Հոլիվուդյան սցենարիստ Սթիվ Մազուրը հիշել է բրիտանացի դերասան Հյու Գրանտի մասնակությամբ սկանդալի մասին, երբ 1995թ․-ի ամռանը նրան ձերբակալել էին 25-ամյա թխամորթ մարմնավաճառի հետ։ Այդ մասին նա հայտնել է ռուս գործընկերների հետ հանդիպման ընթացքում, որի տեսագրությունը հասանելի է YouTube-ում։

Սցենարիստը հիշեցրել է, որ բարձրացած սկանդալից հետո բազմաթիվ կինեմատոգրաֆիստներ հրաժարվել են աշխատել արտիստի հետ։ Մազուրն ընդգծել է, որ միջադեպի հետեւանքով դերասանը չի կարողացել մասնակցել նաեւ «Ստախոսը, ստախոսը» ֆիլմի նկարահանումներին։

Գրանտը զրկվել է ժապավենում գլխավոր դերից։ Արդյունքում գլխավոր դերն ու 20 միլիոն դոլարի հոնորարը ստացել է ամերիկացի դերասան Ջիմ Քերին։ Ժապավենում նկարահանվելու համար Քերիին նաեւ առաջադրել են «Ոսկե գլոբուս» մրցանակի, նա «МТV»-ի մրցանակ է ստացել։

Ավելի վաղ Հյու Գրանտը պատմել է, թե ինչու է նախկին սիրելիին՝ Էլիզաբեթ Հերլիին, դավաճանել սեքս-աշխատակից Դիվայն Բրաունի հետ։ Նա խոստովանել է, որ որոշել է նման քայլի դիմել, քանի որ վատ տրամադրություն է ունեցել իր առաջին՝ «Ինն ամիս» ֆիլմի պատռառով, որի պրեմիերան տեղի է ունեցել 1995թ․-ին։

 Լուսանկարը՝ Instagram



© NEWS.am STYLE