«Իմ սեր». Սոֆյա Պողոսյանի եւ Աշոտ Տեր-Մաթեւոսյանի ջերմ լուսանկարը

16:11   1 ապրիլի, 2021

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում Սոֆյան պատկերված է ամուսնու՝ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ։ Գեղեցիկ զույգը մեղմ գրկախառնված է։ Դերասանուհին կարմիր վերնաշապիկ է կրում, արձակել է մազերն ու նուրբ դիմահարդարում ընտրել։ «Իմ սեր»,- լուսանկարն անգլերենով մակագրել է նա։

Օրերս տեղադրված կադրերում Սոֆյան կանաչ գույնի վերարկու էր կրում։ Սոֆյան արձակել էր մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ Կերպարն ամբողջացնումեէին խոշոր աքսեսուարները՝ ականջօղերը։ Մեկնաբանությունների հատվածում դերասանուհին մի քանի հեշթեգ էր օգտագործել՝ «գարուն», «սերն ամենուր է»։ Հետեւորդները նրան հաճոյախոսություններ էին գրել. «Տիկնիկ»։

 



© NEWS.am STYLE