«Երբեմն պակասում է ինքնավստահությունս». 20 փաստ «Միսս Տիեզերք»-ում Հայաստանի այս տարվա ներկայացուցիչ Մոնիկա Գրիգորյանի մասին

15:05   1 ապրիլի, 2021

Այս տարի «Միսս Տիեզերք» հեղինակավոր մրցույթում Հայաստանը կներկայացնի 21-ամյա Մոնիկա Գրիգորյանը: Թե ով է հայ գեղեցկուհին, ինչ նախասիրություններ ու մասնագիտություն ունի, ինչպես նաեւ նրա մասին այլ փաստեր բացահայտել ենք NEWS.am STYLE-ի «20 փաստ հայտնիների մասին» խորագրում՝ բլից հարցաշարի միջոցով:

Մոնիկա, որտե՞ղ ես ծնվել եւ մեծացել:

Ծնվել եւ  մեծացել եմ Վանաձորում:

Ի՞նչ նախասիրություններ ես ունեցել փոքր տարիքում:

Զբաղվել եմ պարով եւ մեծ թեննիս եմ պարապել:

Ո՞րն ես համարում քո տաղանդը:

Երբեք ինձ տաղանդավոր մարդ չեմ համարել։

Հասակդ ու քաշդ:

Հասակս՝ 170 սմ,  քաշս՝ 51 կգ:

Բնավորությանդ ամենալավ ու ամենավատ գծերն` ըստ քեզ:

Լավն այն է, որ համբերատար եմ, իսկ վատը՝ շուտ եմ նվիրվում:

Տարօրինակ սովորություններ ունե՞ս. որո՞նք են:

Առավոտյան վաղ արթնանում եմ, դիմահարդարվում, վարսահարդարվում, որից հետո՝ պարտադիր 30 րոպե ննջում (ծիծաղում է):

Ե՞րբ հասկացար, որ ուզում ես դառնալ մոդել:

Մտածելու ժամանակ չունեի, անկախ իմ կամքից մտա այս ոլորտ:

Ինչո՞ւ որոշեցիր մասնակցել գեղեցկության մրցույթների:

Իմ  փոխարեն արդեն որոշված էր. 2019 թ-ին իմ փոխարեն քույրս էր ներկայացրել մասնակցությանս հայտը, իսկ  «Միսս Տիեզերք»-ին մասնակցելու առաջարկն անակնկալ ձեւով  ստացա Գոհար Հարությունյանից:

Ի՞նչ ֆոբիաներ ունես:

Անասելի վախենում եմ օձերից:

Ի՞նչ ես մասնագիտությամբ:

Լեզվաբան: Սովորում եմ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում:

Երեւի` գեղեցկուհիներն էլ ունեն բարդույթեր. որո՞նք են քո բարդույթները:

Երբեմն պակասում է ինքնավստահությունս:

Արտաքինումդ ի՞նչն ես ամենից շատ սիրում:

Աչքերս, քանի որ աչքերս հոգուս հայելին են։

Կյանքում ի՞նչ երբեք չես անի:

Երբեք չեմ դավաճանի

Երեք իր, որ պարտադիր վերցնում ես տնից դուրս գալիս:

Բջջային հեռախոս, դրամապանակ, օծանելիք:

Գույն, որը լավագույնս բնորոշում է քեզ:

Դեղինը, միշտ պայծառ եւ ուրախ գույները:

Կյանքիդ ամենավատ հուշը:

Հորս կորուստը (Մոնիկայի հայրը մահացել է, երբ նա տասը տարեկան էր):

Վերջին անգամ ինչո՞ւ ես նեղվել:

Երբ ասացին, որ վիզա չեմ կարող ստանալ։

Քո ականջակալներում հաճախ հնչում է...

Փոփ երաժշտություն:

Ի՞նչ երազանքներ ունես:

Երազանքներս սիրում եմ բարձրաձայնել, երբ դրանք ճանապարհին են։

Ամենաչսիրածդ հարցը, որ տալիս են:

«Ե՞րբ ես պատրաստվում ամուսնանալ»։

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Մոնիկա Գրիգորյանի Facebook-ից



© NEWS.am STYLE