Ապրիլի պրեմիերաները. արժե գնալ կինոթատրոն

20:35   1 ապրիլի, 2021

«Մայոր Գրոմը Ժանտախտի բժիշկը»

Ոստիկանության մայոր Իգոր Գրոմը հայտնի է ամբողջ Սանկտ Պետերբուրգին: Անհավատալի ուժ, վերլուծական միտք եւ անկաշառություն, այս ամենը դարձնում  է մայոր Գրոմին կատարյալ ոստիկան:

Բայց ամեն ինչ կտրուկ փոխվում է, երբ հայտնվում է Ժանտախտի բժշկի դիմակով մարդը։ Հայտարարելով, որ իր քաղաքը «հիվանդ է անօրինականության ժանտախտով», նա սկսում է «բուժումը», սպանելով մարդկանց, որոնք ժամանակին փողի եւ ազդեցության շնորհիվ խուսափել են պատժից:

Պրեմիերան ապրիլի 1-ին է:

 «Mortal Kombat»

Խառը մարտարվեստների մարտիկ Քոուլ Յանգը չգիտի իր ժառանգության մասին և ինչու է արտաքին աշխարհի կայսր Շան Ցզունը ուղարկում իր լավագույն ռազմիկին՝ Սաբ-Զիրոյին, իր դեմ որսի։

Քոուլը մարզվում է փորձառու ռազմիկներ Լյու Կանի եւ Կուն Լաոուի հետ, պատրաստվելով նրանց  և Երկրի մնացած մեծագույն չեմպիոնների հետ միասին դիմակայել Արտաքին աշխարհիից եկած թշնամիներին՝ հանուն Տիեզերքի ազատության։

Պրեմիերան ապրիլի 8-ին է։

«Հայրը»

Էնթոնին արդեն  ծեր է  եւ ապրում է Լոնդոնում միայնակ, այդ փաստը շատ է մտահոգում նրա դստերը։ Նա չի ցանկանում հորը թողնել առանց հսկողության եւ փորձում է նրա համար  տնային հիվանդապահուհի  գտնել։ Էնթոնին մերժում  է բոլոր թեկնածությունները։ Սակայն, դուստր չի շտապում հանձնվել։

Պրեմիերան ապրիլի 15-ին է։

 «Մարդկային զայրույթը»

Առաջին հայացքից, Էյչը խորհրդավոր ու սառը ջենտլմեն է, բայց նրա հոգում հուրհրատում է արդարության ծարավը։ Առաջնորդվելով իր շարժառիթներով, նա ընդունվում է ինկասացիոն ընկերություն, որպեսզի դուրս գա  Լոս Անջելեսը ցնցած բազմամիլիոնանոց մի շարք կողոպուտների մասնակիցների վրա:

Այս խճճված խաղում ամեն մեկն ունի իր սեփական դերը, բայց կասկածի տակ են բոլորը։

Պրեմիերան ապրիլի 22-ին է։

 

Հաճելի դիտում ենք մաղթում

Նորայր Նազարյան

 

 

 



© NEWS.am STYLE