Գարի Քյոսայանն ու նրա ջազ քառյակը Միշել Լեգրանին նվիրված համերգ կունենան

18:01   1 ապրիլի, 2021

Ապրիլի 10-ին՝ ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյան ֆիլհարմոնիկ համերգասրահում տեղի կունենա Գարի Քյոսայանի եւ նրա ջազ քառյակի համերգը նվիրված մեծ կոմպոզիտոր Միշել Լեգրանին։

Կհնչեն Գարի Քյոսայանի նոր եւ սիրված հեղինակային ստեղծագործությունները, համաշխարհային ջազային հիթեր, ինչպես նաեւ Միշել Լեգրանի ստեղծագործությունները։ Հանդիսատեսին անակնկալ է սպասվում։

Կմասնակցեն Կարինա Իգնատյանը, Սոնա Ումրոյանը, Ալլա Սահակյանը, Վարշամ Գեւորգյանը։

«Յուրաքանչյուր արվեստագետի պարտականությունն է բեմից ճաշակ թելադրել եւ որակով երաժշտություն փոխանցել հանդիսատեսին։ Միշել Լեգրանի ավանդը համաշխարհային ձայնապնակում ահռելի մեծ է։ Իսկ նրա երաժշտությունը սիրելի է բոլոր տարիքի ունկնդրի համար»,- նշում է Քյոսայանը։



© NEWS.am STYLE