Ելենա Ստեպանենկոն Եվգենի Պետրոսյանից պահանջում է գումարը, որը ծախսվել է ուտելիքի համար

10:23   2 ապրիլի, 2021

Եվգենի Պետրոսյանի եւ նրա նախկին կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի ունեցվածքի բաժանման հարցով դատական նիստը տեղի է ունեցել ապրիլի 1-ին։ Հումորիստի փաստաբան Սերգեյ Ժորինը հայտնել է, որ Պետրոսյանի նախկին կինը պահանջում է գումարը, որը նա ծախսել է ուտելիքի վրա։ 

«Դա սյուրռեալիզմի է նման, սակայն նա պահանջում է վերադարձնել գումարը, որը Եվգենի Վահանովիչը 2016-2017թթ․ ծախսել է ուտելիքի վրա։ Դրանում նշվում է, որ նա պարբերաբար սնվել է՝ օրվա ընթացքում երկուսից չորս անգամ, մթերքնու հիգիենայի պարագաներ է գնել։ Ինչ-որ սրճարանում 600, մեկ այլ սրճարանում 300 ռուբլի է ծախսել։ Այդ տարիներին նա հաճախ է գործուղումների, հյուրախաղերի մեկնել։ Այդ ամենը հաշվված է հաշիվների քաղվածքների միջոցով։ Ես նիստի ընթացքում հարց հնչեցրի. Պետրոսյանը պարտավո՞ր էր յուրաքանչյուր ծախսի համար ստանալ Ստեպանենկոյի գրավոր թույլտվությունը, նրան ֆա՞քս ուղարկել»,- StarHit-ի հետ զրույցում ասել է փաստաբան Սերգեյ Ժորինը, որը ներկայացնում է արտիստի շահերը։

Փաստաթուղթը նաեւ աբսուրդային է նրանով, որ դրանում ներակայացված են գումարներ, որոնք հումորիստն այդ տարիներին փոխանցել է կնոջը՝ Ելենա Գրիգորեւնային։ Այսինքն՝ նա հույս ունի նախկին ամուսնուց գումարը ստանալ երկորդ անգամ դատարանի միջոցով։

Ի դեպ, ունեցվածքի բաժանման հարցը վաղուց լուծված կլիներ, սակայն հաջորդ՝ թվով վեցերորդ նիստը նշանակված է ապրիլի 13-ին։ «Ստեպանենկոյի ներկայացուցիչները յորրաքանչյուր անգամ վերանայում են իրենց պահանջներոն ու նոր հայցեր ներակայացնում, որոնցում իրենց հաճախորդի համար 5, 10, 20 եւ ի վերջո 50 միլիոն ավելի գումար են ուզում։ Մենք մեր պահանջներն, ի դեպ, ճշգրտել ենք, ներկայացրել դեռ առաջին նիստի ընթացքում, այդ ժամանակվանից դրանք չեն փոխվել»,- նշել է Սերգեյ Ժորինը։



© NEWS.am STYLE