«Ամենաէմոցիոնալ պահը. ես էլ հուզվեցի». Հասմիկ Խոջյանը տեսանյութ է հրապարակել նշանադրությունից

10:51   2 ապրիլի, 2021

Դերասանուհի Հասմիկ Խոջյանն օրերս նշանադրվել է։ Դերասանուհու կյանքի կարեւոը իրադարձությունը տեղի է ունեցել նրա ծննդյան օրը։

Այժմ դերասանուհին արարողությունից նոր հոլովակ է հրապարակել՝ խոսելով իր հույզերի մասին։ «Ամենաէմոցիոնալ պահը։ Անկեղծ եմ ասում, միշտ զարմացել եմ, երբ տեսել եմ, որ մատանին դնելու պահին հուզվում կամ լաց են լինում, բայց արի ու տես, որ իսկապես շատ հուզիչ պահ էր... ես էլ հուզվեցի։

View this post on Instagram

A post shared by Hasmik Khojyan Հասմիկ Խոջյան (@hasmikkhojyan)

Երազում եմ, որ բոլորդ իմ չափ սիրեք ու սիրված լինեք՝ թեկուզ եւ կարեւոր պահերին երջանկության արցունքները լինեն ձեր աչքերին»,- գրել է դերասանուհին՝ օգտագործելով «երջանիկ մարդ» հեշթեգը։



© NEWS.am STYLE