Հարթ որովայն ունենալու առաջին քայլը

17:47   6 նոյեմբերի, 2012

Բոլոր ժամանակներում կանացի գեղեցկության խորհրդանիշներից մեկը բարակ իրանն է եղել։ Իսկ վերջին 50 տարվա ընթացքում, սպորտային կազմվածքի տարածմանը զուգահեռ, ավելացել է նաեւ հարթ, ուղիղ որովայնապատ ունենալու անհրաժեշտությունը։ Սակայն, որքան էլ տանջվեք տարբեր տեսակի սննդային սահմանափակումներով, եթե փորը տափակ է, բայց ձիգ չէ, գեղեցկության ու գրավչության մասին խոսք անգամ չի կարող լինել։ Իսկ որովայնի մկանները ձգելու ամենալավ միջոցը մինչ օրս վարժություններն են։ Թե ինչպես ճիշտ ու ազդեցիկ ձեւով ուղղել կախված փորի անհարմարությունը, NEWS.am STYLE - ին մանրամասն պատմել ու ցույց է տվել երևանյան РТС մարզահամալիրի ֆիթնեսի մասնագետ Էմմա Աբգարյանը։  

 


Ձայնագրեց Անահիտ Գրիգորյանը/ NEWS.am STYLE
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am STYLE



© NEWS.am STYLE