«Մի անգամ ինձ ասացին. «Դու ամենագեղեցիկ աղջիկը չես, պարզապես քո մեջ կյանք, կրակ կա». Լիա Զախարյան (ֆոտո)

14:14   2 ապրիլի, 2021

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին տոպ է կրում, որն ընդգծում է գեղեցիկ կազմվածքը։ Լիան լայնեզր գլխարկ է ընտրել ու բնական շպար։ «Մի անգամ ինձ ասացին. «Դու ամենագեղեցիկ աղջիկը չես, պարզապես քո մեջ կյանք, կրակ կա»։ Սկզբում ես վիրավորվեցի, հետո հասկացա, որ դա ճիշտ է։ Իմ մեջ կյանք կա, սեր, այդ թվում այն սերը, որը ես ձեզնից եմ ստանում։ Սիրո այդ թանձրուկն ինձ գեղեցիկ է դարձնում»,- հրապարակումը ռուսերենով մակագրել է Լիան։

Հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել. «Հիասքանչ», «գեղեցկուհի»։

Լուսանկարները՝ @morfinyou_




© NEWS.am STYLE