Հայտնի է «Դոմ 2»-ի վերաթողարկված տարբերակի պրեմիերայի օրը

17:51   2 ապրիլի, 2021

«Դոմ 2» նախագծի վերաթողարկված տաբերակը կհեռարձակվի «Ю» ալիքով, հայտնում է Telegram-յան «Super» ալիքը՝ վկայակոչելով հեռուստաալիքի մամուլի ծառայությանը։

Հեռուստաալիքի ղեկավարությունը հայտնել է, որ թարմացված իրապատում-շոուն կստանա «Դոմ 2. նոր սեր» անվանումը, թողարկումները եթերում կլինեն առավոտյան եւ երեկոյան։ Նախագծի ձեւաչափը նույնը կմնա, իսկ առաջին թողարկումները եթեր կհեռարձակվեն ապրիլի 19-ին։  

Հաղորդավարների կազմը չի փոխվել. նախագիծը կվարեն Օլգա Բուզովան, Քսենիա Բորոդինան, Օլգա Օռլովան, Վլադ Կադոնին եւ Անդրեյ Չերկասովը։ Նախագծում կմնան «աստղային» մասնակիցները, նրանց միանան նորերը։

Այժմ «Ю» հեռուստաալիքով մի քանի հայտնի իրապատում-շոու է հեռարձակվում։

2020թ․-ի դեկտեմբերին «ТНТ» հեռուստաալիքը 17 տարվա աշխատանքից հետո փակել է «Դոմ 2» անախագիծը։ 2021թ․-ի մարտին լուրեր տարածվեցին, որ իրապատում-շոուն կթողարկվի «Ю» ալիքով։ «Բնականաբար, նախագիծը բարձր թվեր չի ունենա, եթե միայն «կանաչ» մասնակիցներ լինել, այդ պատճառով հրավիրել են աստղային «հներին»»,- այդ ժամանակ հայտնել էր ինսայդերը։

Լուսանկարը՝ Facebook



© NEWS.am STYLE