Երգիչ Դանկոյի սիրելին պատմել է Լոլիտայի հետ նրա դավաճանության մասին

23:11   2 ապրիլի, 2021

Ռուս երգիչ Դանկոյի սիրելի Մարիա Սիլույանովան պատմել է երգչուհի Լոլիտա Միլյավսկայայի հետ արտիստի դավաճանության մասին:

«Սաշան Նատաշայից գնում էր Լոլիտա Միլյավսկայայի մոտ։ Եվ նրանք ոչ միայն քնել են, այլ միասին ապրել են մի ամբողջ տարի ։ <...> Երկրորդ աղջկա ծնվելուց հետո Սաշան սիրավեպ սկսեց Դանա Բորիսովայի հետ, եւ սա արդեն երկրորդ անգամ: Բայց Դանան նրան որպես կին դուր չէր գալիս եւ այդ պատճառով նրանց մոտ ոչինչ չի ստացվել», - պնդում է Սիլույանովան։

Մարիան պատմել է, որ չի հասկանում, թե ինչու է ուրիշների զայրույթն ուղղված դեպի իր անձը։ Նրա խոսքով՝ ինքը Դանկոյին չի տարել ընտանիքից․ նրանք ծանոթացել են մեկ տարի անց այն բանից հետո, երբ Ֆադեեւը բաժանվել է Նատալիայից, հաղորդում է «Собеседник»-ը:

Կինը հավելել է, որ Լոլիտայի հետ սիրավեպից հետո երգիչը վերադարձել է մոդելի մոտ, որը հետագայում նրանից երկրորդ երեխային է լույս աշխարհ բերել: «Ես նման կանանց չեմ հասկանում», - նշել է Սիլույանովան։

2020-ի հոկտեմբերին հաղորդվել էր, որ երգիչ Դանկոյին պարտավորեցրել են 35 հազար ռուբլի ապրուստավճար վճարել Նատալյա Ուստյումենկոյին: Երգիչն ու մոդելը երկու երեխա ունեն՝ ավագը՝ Սոֆյան, ծնվել է 2004 թվականի հունվարին, կրտսերը՝ Ագաթան ծնվել է 2014 թվականի ապրիլին ՝ մանկական ուղեղային կաթված ախտորոշմամբ։



© NEWS.am STYLE