«Այսպիսին դուք ինձ, հաստատ, չեք տեսել». Անահիտ Սիմոնյանի ոճափոխությունը

18:25   2 ապրիլի, 2021

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել՝ հետեւորդներին զարմացնելով շիկահերի կերպարով։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին սեւ զգեստ է կրում եւ բաց գույնի, երկար մազերով է։ «Այսպիսին դուք ինձ հաստատ չեք տեսել։ Կարծում եմ՝ ինձ շատ է սազում։ Հավանո՞ւմ եք այս կերպարը»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։

Երգչուհին չի նշել՝ կեղծամ է կրում, թե իսկապես փոխել է մազերի գույնը։ Իսկ հետեւորդները շտապել են մեկնաբանություններում հայտնել իրենց կարծիքը. նրանց մի մասը նշել է, որ երգչուհուն սազում է այս կերպարը, մյուսներն այն կարծիքն են, որ սեւն ավելի լավ ընտրություն էր։



© NEWS.am STYLE