Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին 1-ական միլիոն դոլար են ծախսել ամուսնալուծության գործընթացի համար

11:17   3 ապրիլի, 2021

Բրեդ Փիթը եւ Անջելինա Ջոլին հինգ տարվա ընթացքում 1-ական միլիոն դոլար են ծախսել ամուսնալուծության գործընթացի եւ խնամակալության մասին դատարանների համար։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրին:

Աղբյուրները ենթադրում են, որ ամուսնալուծությունը կարող է տեւել եւս վեց տարի:

Նախկին ամուսինները դեռեւս համաձայնության չեն եկել, թե ինչպես պետք է կիսեն իրենց բազմամիլիոնանոց կարողությունը եւ դաստիարակեն վեց երեխաներից անչափահաս հինգին:

Ջոլին ապահարզանի գործընթացը սկսել է 2016թ․-ի սեպտեմբերին։ Երբ զույգը բաժանվել է, ոստիկանությունը եւ խնամակալության ներկայացուցիչները ապացույցներ չեն գտել, որ Բրեդ Փիթը բռնություն է գործադրել երեխաների նկատմամբ:

Փիթը եւ Ջոլին վեց երեխա ունեն՝ 19-ամյա Մեդդոքսը, 17-ամյա Պաքսը, 16-ամյա Զախարան, 14-ամյա Շայլոն եւ 12-ամյա երկվորյակներ Նոքսը եւ Վիվյենը:

Աղբյուրը՝ Gazeta.ru

Լուսանկարները՝ GettyImages



© NEWS.am STYLE